Ուսխորհուրդ
Այստեղ է ուսանողների ներկայացուցչության և ներգրավվածության զարկերակը
Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը ԵՄՀ ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմին է: Այն ապաքաղաքական, ապակուսակցական և ներհամալսարանական կազմակերպություն է:
ԵՄՀ ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը:
Մեր կազմը
Գագիկ Պապոյան
ՈՒԽ նախագահ
Թինա Դիկրան
Փոխնախագահ
Անուշ Չիլինգարյան
Անդամ
Ռոմելա Չիլինգարյան
Անդամ
Այլ անդամներ









ԵՄՀ ՈՒԽ հիմնական նպատակներն ու խնդիրները
• Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
• Ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
• Համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
• Աջակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
• Իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
• Միավորել համալսարանի ուսանողության ջանքները` նպաստելու ուսումնառության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
• Նպաստել ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքների իրականացմանը, համապատասխան հետազոտական հմտությունների զարգացմանը,
• Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
• Մասնակցել ԵՄՀ տարածքում ներքին կարգապահության պահպանմանը,
• Ինչպես նաև զբաղվել ուսանողներին հուզող այն խնդիրներով, որոնք նախատեսված չեն կանոնադրությամբ
Նորություններ և միջոցառումներ
«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները
Բաց դասախոսություն
Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում
«COP-17․ Թիթեռի էֆեկտը»՝ հանուն կենսաբազմազանության պահպանության
Մեկնարկեց COP17-ը․ Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է կենսաբազմազանության պահպանման շուրջ քննարկումներին
«Դատախազի դերը քրեադատավարական արդարադատության ոլորտում»․ ապագա իրավաբանների հագեցած հանդիպումը
ԵՄՀ ուսանողները՝ միջբուհական բանավեճի մասնակիցներ
«Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին իրենց ուսումնական պրակտիկայի արդյունքները
Ուսանողական փոխանակման հնարավորություն Լիտվայում (Erasmus+ Study Mobility)
Ուսանողական փոխանակման հնարավորություն Լեհաստանում (Erasmus+ Study Mobility)
ԵՄՀ ուսանողների մասնակցությունը ոլորտային կարևոր քննարկմանը
ԵՄՀ ուսանողները մասնակցել են կանանց իրավունքների պաշտպանության ինտենսիվ դասընթացի
Իրավագիտություն և արհեստական բանականություն․ նոր հնարավորություններ և մարտահրավերներ
Նոր կրթական հնարավորություններից մինչև COP17․ կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը
Վերապատրաստում օտար լեզուներ դասավանդողների համար
Կապ մեզ հետ
ԵՄՀ ուսանողական խորհրդի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կերպ.
- student.council@eiu.am
- +374 10 249438
- Երկ-Ուրբ: 13:00-17:00
Դիմում














