Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Վալերիա Գասպարյանը, Հերիքնազ Չլուդյանը, Մարինա Սահակյանը, Էլեն Շահբազյանը և Մարիաննա Վարդանյանը՝ մարզիչ, ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ, մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության դահլիճում կազմակերպված միջբուհական բանավեճին՝ ներկայացնելով իրենց փաստարկները, իրավական դիրքորոշումները և վերլուծական կարողությունները։
Բանավեճերի շրջանակում քննարկվեցին արդիական իրավական և սահմանադրաիրավական հարցեր, մասնավորապես՝ քրեական վարույթների դատաքննության փուլում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման նպատակահարմարությունը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացու փաստացի բնակվելու պահանջի հիմնավորվածությունը՝ ընտրելու իրավունքի իրացման համատեքստում։
Քննարկումները հնարավորություն տվեցին ուսանողներին ներկայացնելու իրենց դիրքորոշումները, հիմնավորելու դրանք իրավական և գործնական փաստարկներով, հակադարձելու հակառակ կողմի պնդումներին և զարգացնելու քննադատական մտածողության, հրապարակային խոսքի ու թիմային աշխատանքի հմտությունները։



