«Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին իրենց ուսումնական պրակտիկայի արդյունքները

Եվրասիա միջազգային համալսարանի «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ամփոփեցին «Colors Creative School» ուսումնական կենտրոնում անցկացրած մեկամսյա ուսումնական պրակտիկան՝ անվանի դիզայներ Նարեկ Ծառուկյանի ղեկավարությամբ:

✨ Ի՞նչ էին ձեռք բերել ապագա դիզայներները.

📦 Փաթեթավորման դիզայնի հմտություններ

✏️ Լոգոտիպերի նախագծում և կառուցում

🌈 Գրադիենտային մշակում

🖥️ Դիզայն-նախագծերի իրականացում և վիզուալիզացիա

Պաշտպանությանը ներկա էին ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և «Դիզայն» կրթական ծրագրի ղեկավար Գագիկ Ավետիսյանը:

🏛️ Ռեկտոր Սուրեն Օհանյանն իր գոհունակությունը հայտնեց ուսանողների աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը:

Միջոցառման ընթացքում կարևորվեցին պրակտիկայի շարունակականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից