Հոկտեմբերի 2-ից 4-ը Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներ Վալերիա Գասպարյանը և Հերիքնազ Չլուդյանը, ինչպես նաև 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Վարդանյանը մասնակցել և հաջողությամբ ավարտել են Կանանց ռեսուրսային կենտրոնի կազմակերպած եռօրյա ինտենսիվ դասընթացը՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանությանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են կանանց իրավունքների խախտումների տարբեր դրսևորումները և ոլորտները, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված իրավական մեխանիզմները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընտանեկան բռնությանը և դրա դեմ պայքարի իրավական գործիքներին Հայաստանի Հանրապետությունում, կանանց վերարտադրողական առողջությանն ու վերարտադրողական իրավունքների խախտումներին, աշխատավայրում կանանց նկատմամբ սեռական հիմքով խտրականությանը, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք այլ արդիական հարցերի։
Եռօրյա ինտենսիվ դասընթացի ավարտին ուսանողները հաջողությամբ ամփոփել են ուսումնական ծրագիրը և ստացել մասնակցությունը հավաստող հավաստագրեր։



