Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ կարևոր և արդիական դասախոսություն՝ նվիրված կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գլոբալ կառավարմանը։
Մեզ հյուրընկալել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության քաղաքականության փորձագետ, CBD COP 17-ի շահագրգիռ կողմերի ներգրավման համակարգող Արմեն Աբելյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողներն ու ներկաները․
– Ծանոթացան կենսաբազմազանության մակարդակներին և տեսակների կորստի արագացող մտահոգիչ գործընթացներին:
– Քննարկեցին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նպատակներն ու COP-ի աշխատանքի հիմնական սկզբունքները:
– Կարևորեցին հոկտեմբերի 19–30-ը Երևանում կայանալիք COP17-ի նշանակությունը, որը կամփոփի Կունմինգ–Մոնրեալ գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային գնահատումը։
Ինչպես հուշում է «թիթեռի էֆեկտը»՝ ամենափոքր քայլերը ևս կարող են մեծ ու շրջադարձային փոփոխությունների սկիզբ դառնալ մոլորակի փրկության գործում։



