Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից մեկում՝ Բջնիում:

Ուսումնական այցի ընթացքում ապագա դիզայներները․

– Ուսումնասիրել և պատկերագրել են միջնադարյան ամրոցի պատմությունն ու արտաքին պարիսպների ճարտարապետական առանձնահատկությունները:

– Այցելել են Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս եկեղեցիներ՝ տեղում վերլուծելով ճարտարապետական հորինվածքներն ու վիմագիր արձանագրությունները:

– Ամրապնդել են տեսական գիտելիքները՝ զարգացնելով հեռանկարային կառուցման, դիտողական, գծանկարչական և տարածական ընկալման մասնագիտական հմտությունները:

– Մասնակցել են տոնին. Պրակտիկան համընկել էր Բջնիի տոնակատարության հետ, ինչը հնարավորություն տվեց ուսանողներին ուղղակիորեն հաղորդակից դառնալ տեղի մշակութային ավանդույթներին:

Նմանատիպ պլենեռային պրակտիկաները կրելու են շարունակական բնույթ՝ ընդգրկելով մեր երկրի պատմամշակութային նոր հուշարձաններ և ընդլայնելով ուսանողների հետազոտական ու մասնագիտական հորիզոնները։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

«COP-17․ Թիթեռի էֆեկտը»՝ հանուն կենսաբազմազանության պահպանության

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ կարևոր և արդիական դասախոսություն՝ նվիրված կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գլոբալ կառավարմանը։ Մեզ հյուրընկալել էր ՀՀ շրջակա