Մեկնարկեց COP17-ը․ Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է կենսաբազմազանության պահպանման շուրջ քննարկումներին

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17), Կանաչ գոտու աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է Եվրասիա միջազգային համալսարանը՝ իր ակադեմիական համայնքի ներգրավվածությամբ։

Համաժողովի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ժան Մոնեի ամբիոնների ղեկավար Աննա Խվորոստիանկինան հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով GreenPole նախագիծը և դրա շրջանակում իրականացվող աշխատանքները։ Նա ընդգծեց բնագիտական և հասարակագիտական ոլորտների, ինչպես նաև գիտության, իրավունքի, քաղաքականությունների և քաղաքական գործընթացների միջև համագործակցության և համակարգման կարևորությունը։

Հանդիպմանն հաջորդեց կենսաբազմազանությանը նվիրված աշխատարանը, ո րն անցկացվեց «Կենսաբազմազանության քոլեջ» խաղի ձևաչափով։ Խաղը վարեց ԵՄՀ Ժան Մոնեի ամառային դպրոցի շրջանավարտ Արթուր Կարապետյանը։

Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է իր ակադեմիական համայնքի ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման համաշխարհային օրակարգին՝ խթանելով գիտելիքի փոխանակումը, միջոլորտային համագործակցությունը և կայուն զարգացումը։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից