EntreComp4Youth վերանայված շրջանակի շուրջ կլոր-սեղան քննարկում

2025 թ․ մայիսի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ԵՄ աջակցությամբ իրագործվող նախագծի կողմից Հայաստանի պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան մշակվող EntreComp4Youth ձեռնարկատիրական հմտությունների շրջանակին։

Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ, պետական մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպումը բացեց ԵՄՀ պրոռեկտոր, EU4Youth Youth Employment and Entrepreneurship նախագծի փորձագետ Ռուբեն Մարկոսյանը, ով ներկայացրեց EntreComp4Youth ձեռնարկատիրական հմտությունների վերանայման գործընթացի հիմնական փուլերը, կատարված վերլուծությունները և մշակված առաջարկությունները։

Քննարկման ընթացքում մասնակիցները վեր հանեցին մի շարք կարևոր դիտարկումներ՝

  • Հայաստանում ձեռնարկատիրական կրթության տարածվածության սահմանափակումները՝ հատկապես մարզերում,
  • ֆինանսական գրագիտության պակասը և «վախ թվերից» սինդրոմը,
  • ֆորմալ և ոչ ֆորմալ ձեռնարկատիրական կրթության համակարգերի համադրման անհրաժեշտությունը,
  • տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնես ինկուբատորների ներուժը ձեռնարկատիրական կրթության խթանման գործում։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև EntreComp4Youth-ի՝ կրթական համակարգում ներմուծման ձևաչափերին, այդ թվում՝ լրացուցիչ կրթության ծրագրերի, բուհերի ուսումնական պլանների և պետական պատվերների համակարգերում դրա հնարավոր կիրառմանը։ Մասնակիցները կարևորեցին միասնական ազգային հարթակի կամ ձեռնարկատիրական կրթության ցանցի ստեղծման գաղափարը, որը կխթանի շահակից կառույցների համագործակցությունը, կներկայացնի լավագույն փորձը և կապահովի շրջանակի ճանաչելիությունն ու գործնական կիրառությունը։

Մասնակիցների կողմից հնչեց նաև առաջարկ EntreComp4Youth շրջանակի փորձնական կիրառման մասին՝ դրա տեղայնացման և արդյունավետության գնահատման նպատակով։ Քննարկման ավարտին մասնակիցները նաև առաջարկեցին ստեղծել առցանց գործիք, որը կաջակցի կրթական ծրագրերի մշակմանը EntreComp4Youth-ի շրջանակի հիման վրա։ Հանդիպումը վկայում է Հայաստանի կրթական և երիտասարդական քաղաքականության ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների շրջանակի կարևորության մասին և կարևորում է առաջատար փորձի կիրառման և գործող կառույցների միջև համագործակցության  ընդլայնման խնդիրը:

«ԵՄ-ը երիտասարդների համար. երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն» (EU4Youth Youth Employment and Entrepreneurship) նախագիծը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը համաֆինանսավորվում է ԵՄ և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Լիտվայի Կենտրոնական նախագծերի կառավարման գործակալության (Central Project Management Agency) կողմից Արևելյան գործընկերության երկրների համար 2021-2025 թվականներին։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից