Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի Գդանսկ համալսարան:
 
Այցի ընթացքում ԵՄՀ ներկայացուցիչները մասնակցել են «Համաշխարհային հեռանկարներ․ Ներառականություն, բազմազանություն և հավասարակշռություն» խորագրով աշխատակազմի համար նախատեսված միջազգային շաբաթին:
 
ԵՄՀ պատվիրակությունը մասնակցել է մի շարք ուսուցողական և ճանաչողական դասախոսությունների՝ քննարկելով բարձրագույն կրթության միջազգայնացման ուղիները, ներգրավվածության և մշակութային տարբերությունների գնահատման մեխանիզմները, ինչպես նաև մասնագիտական բարեվարքության կարևորությունը։
 
Կազմակերպիչների կողմից առանձնակի կարևորվել է «Ուշադրության սեմինար, իրազեկություն և սթրեսի նվազեցում» թեմայով դասախոսությանը, որն ընդգծում էր աշխատավայրում հոգեկան առողջության պահպանմանն ու հավասարակշռության ստեղծմանն ուղղված մոտեցումները։
 
Մեկ այլ կարևոր դասախոսություն նվիրված էր միջազգայնացման գործընթացի խթանմանը, նորարարական գաղափարների փոխանակմանն ու համալսարանների համագործակցության ընդլայնմանը։
Գործնական այցը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին այցելել պատմական Մալբորկի ամրոց՝ Լեհաստանի ամենահայտնի միջնադարյան հուշարձաններից մեկը։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից