«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը» խորագրով կլոր սեղան-քննարկում

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Միջոցառումը համախմբել էր հայերենը որպես օտար լեզու դասավանդող մասնագետների, հետազոտողների և ոլորտի հետաքրքրասերների՝ մասնագիտական փորձի փոխանակման, արդի մոտեցումների քննարկման և հետագա համագործակցության հնարավորությունների ուրվագծման նպատակով։

Քննարկումը բացեց ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ, դոցենտ, բ.գ.թ. Անի Թամազյանը։ Իր խոսքում նա կարևորեց օտարերկրացիներին հայերենի ուսուցման և լեզվի տարածման դերը՝ ընդգծելով, որ այն խթանում է ոչ միայն լեզվական, այլև մշակութային հաղորդակցությունն ու փոխըմբռնումը։

Հանդիպումն անցկացվեց միջբուհական համագործակցության ձևաչափով․ մասնակցում էին Եվրասիա միջազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Սարիբեկյանի անվան միջազգային համալսարանի դասախոսները։

Զեկուցումներով հանդես եկան ԵՄՀ դասախոս, բ.գ.թ. Էլյա Դավթյանը և ՀՊՏՀ դասախոս, բ.գ.թ. Լիլիթ Հակոբյանը։ Նրանք ներկայացրին դասավանդման արդի մոտեցումները, կիրառվող մեթոդներն ու գործիքները, ինչպես նաև անդրադարձան ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։

Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցներն ընդգծեցին նմանատիպ հանդիպումների շարունակականության, բուհերի միջև կապերի ընդլայնման և հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդական ու գիտական հենքի զարգացման կարևորությունը։

Միջոցառումը ևս մեկ արդյունավետ քայլ էր մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման և նոր նախաձեռնությունների ձևավորման ուղղությամբ։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից