2026 թվականի սեպտեմբերի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայում անցկացվեց «Բաց դռների օր»՝ նվիրված քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ոլորտներին։ Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեցան ստանալու անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական պարզաբանումներ և իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ ուղղորդում։
Խորհրդատվությունն իրականացվեց ԵՄՀ Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի փորձառուդասախոս, ի.գ.թ., դոցենտ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Այվազյանի ևԻրավաբանական կլինիկայի անդամ, 4-րդ կուրսիուսանողուհիներ Դիանա Դեջանյանի և Անուշ Ադամյանի կողմից։
Օրվա ընթացքում տրամադրվեց անհատական խորհրդատվություն մասնակիցներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ներկայացվեցին քրեական վարույթի տարբեր փուլերում անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև իրավական պաշտպանության հնարավոր ուղիները։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։


