Ամփոփվեց ԱՄՆ Ջորջիայի համալսարանի հետ կազմակերպված COIL դասընթացը

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնը ԱՄՆ Ջորջիայի համալսարանի Ուսուցիչների կրթության ամբիոնի հետ համատեղ կազմակերպեց COIL՝ Համագործակցային առցանց միջազգային ուսուցման դասընթացը:

«Սոցիալ-մշակութային հեռանկարների ուսումնասիրությունը կրթական համատեքստում» խորագրով դասընթացն անցկացրին ԵՄՀ օտար լեզուների  և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը և Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանը:

Առցանց դասընթացն ուղղված էր մշակութային տարրերի բացահայտմանը, հանրային դպրոցներում բազմամշակութային լսարանում աշխատելուն, ինչպես նաև բազմաշերտ  համայնքների սոցիալ-մշակութային խնդիրների բացահայտմանը և լուծմանը:

Դասընթացը շատ հագեցած ընթացք ունեցավ: Հայ և ամերիկացի ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց միևնույն հարթակում սովորել, իրականացնել համատեղ հետազոտություն, փոխանակվել միջմշակութային կրթության վերաբերյալ գաղափարներով և փորձով:

Որպես դասընթացների ամփոփում՝ ուսանողների համար կազմակերպվեց հանդիպում հիմնական դասագրքի հեղինակի՝ ամերիկացի հայտնի մանկավարժ, հետազոտող Սոնյա Նիետոյի հետ և նրան ուղղել իրենց հուզող հարցերը:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից