«Դատախազի դերը քրեադատավարական արդարադատության ոլորտում»․ ապագա իրավաբանների հագեցած հանդիպումը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ բովանդակալից և արդիական բաց դասախոսություն։

Մեզ հյուրընկալվել էր Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Սևադա Ադամյանը։

Հանդիպման ընթացքում ուսանողներն ու ներկաները․

– Ծանոթացան իրավակիրառ պրակտիկայի արդի հիմնախնդիրներին և դրանց զարգացման միտումներին։

– Վերլուծեցին զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև զինծառայողների շրջանում նմանատիպ արարքների որակման առանձնահատկություններն ու գործնական խնդիրները:

– Քննարկեցին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դատավարական նրբությունները և դատախազական մասնագիտական էթիկայի հարցերը։

– Մասնակցեցին ակտիվ մասնագիտական երկխոսության՝ բարձրաձայնելով իրենց հուզող գործնական հարցերն ու ցուցաբերելով մեծ հետաքրքրվածություն։

– Նման հանդիպումները առանցքային նշանակություն ունեն ապագա իրավաբանների մասնագիտական մտածողության զարգացման, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և մասնագիտական մոտիվացիայի բարձրացման համար։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից