Եվրասիա միջազգային համալսարանի «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ամփոփեցին «Colors Creative School» ուսումնական կենտրոնում անցկացրած մեկամսյա ուսումնական պրակտիկան՝ անվանի դիզայներ Նարեկ Ծառուկյանի ղեկավարությամբ:
Ի՞նչ էին ձեռք բերել ապագա դիզայներները.
Փաթեթավորման դիզայնի հմտություններ
Լոգոտիպերի նախագծում և կառուցում
Գրադիենտային մշակում
Դիզայն-նախագծերի իրականացում և վիզուալիզացիա
Պաշտպանությանը ներկա էին ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և «Դիզայն» կրթական ծրագրի ղեկավար Գագիկ Ավետիսյանը:
Ռեկտոր Սուրեն Օհանյանն իր գոհունակությունը հայտնեց ուսանողների աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը:
Միջոցառման ընթացքում կարևորվեցին պրակտիկայի շարունակականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:


