Հրդեհատեխնիկական փորձաքննության շրջանակներում դեպքի վայրի հետազոտության առանձնահատկությունները ներկայացրեց Վարդգես Ֆրանգյանը

Ս.թ. մարտի 31-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթաց:

Այս անգամ առցանց  դասընթացի թեման էր «Հրդեհատեխնիկական փորձաքննության շրջանակներում դեպքի վայրի հետազոտության առանձնահատկությունները», որը վարեց դատական փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Դասի սկզբում Վ. Ֆրանգյանը հարթակի մասնակիցներին ներկայացրեց դեպքի վայրի հետազոտության էությունը, կարևորությունը, այնուհետև ցուցադրությամբ, գործնական լուսանկարների միջոցով հարթակի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց փորձագետի կողմից դեպքի վայրում հրդեհատեխնիկական փորձաքննության շրջանակներում մանրակրկիտ հետազոտման ենթակա մանրուքներին, որոնք էական նշանակություն կարող են ունենալ հրդեհի օջախային հատվածի որոշման համար, ինչպես նաև պարզել հրդեհի առաջացման պատճառը և մեխանիզը, որը էական նշանակություն կունենա վարույթն իրականացնող մարմնի կողմից հնարավոր հանցագործության բացահայտման գործում։

Բանախոսը հանգամանալից խոսեց նաև հրդեհի  վայրի հետազոտության ժամանակ իրեղեն ապացույցների հայտնաբերման և առգրավման, ինչպես նաև վերջիններիս ճիշտ փաթեթավորման կարևորության մասին:

Առցանց  դասընթացի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին հարցեր:

Հավելենք, որ հանդիմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից