Հանձնի՛ր փորձնական քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից

#ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հանձնի՛ր փորձնական քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից՝ միասնական քննության նոր ձևաչափին համապատասխան
 
Հարգելի դիմորդներ,
 
Եվրասիա միջազգային համալսարանի քննական կենտրոնը բոլոր դիմորդներին հրավիրում է մասնակցելու փորձնական քննության, որը կանցկացվի միասնական քննության նոր ձևաչափին համապատասխանող թեստի նմուշով՝ այս անգամ օնլայն ձևաչափով:
 
Քննությունը տեղի կունենա 2022 թվականի մարտի 12-ին (շաբաթ օրը)՝ ժամը 11.00-ին: Թեստը դիմորդները կստանան հայտագրման մեջ նշված էլ. հասցեներին՝ քննությունից 10 րոպե առաջ:
 
Քննություններին մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել մինչև մարտի 11-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/iYMBnnLdhd3W2NhM8:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրասիա միջազգային համալսարան (հասցե՝ Ազատության 24/2, 4-րդ հարկ, 408 սենյակ) կամ զանգահարել 010/098 24-94-38 հեռախոսահամարներով:
 

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից