Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ սեմինար-քննարկում

2016 թ. մայիսի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում անցկացվեց գիտագործնական սեմինար՝ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» խորագրով: Սեմինարը վարեց Կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ տ.գ.թ., դոցենտ Ա.Մարդոյանը: Բանախոսություններով հանդես եկան ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Ասատրյանը, երկրորդ կուրսի ուսանողներ Տաթևիկ Ղազարյանը, Մերիլին Գասպարյանը և Շնորհիկ Օհանյանը:

Ինտերակտիվ մեթոդով կազմակերպված սեմինարի ընթացքում բանախոսները մասնակիցներին ուղղեցին հարցեր, քննարկեցին կոնկրետ իրավիճակներ՝ փնտրելով ելքեր: Ուսանողները խոսեցին հայ-իրանական հարաբերությունների պատմության, տնտեսական և ռազմավարական հարաբերությունների, տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների տնտեսական զարգացման հեռանկարներին՝  Ա.Մարդոյանը նշեց. «Իրանը բաց է համագործակցության համար, իսկ շահավետ համագործակցություն կառուցելը մեր ձեռքերում է»: Ա. Մարդոյանը գազի գնի և Իրանից գազ գնելու հարցի առնչությամբ ավելացրեց. «ՀՀ-ն որոշում կայացնելիս պետք է հաշվի նստի իր ավանդական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, գազի գնի վերաբերյալ անցկացնի քննարկումներ և որպես այլընտրանքային տարբերակ Իրանից ավելի էժան գազ գնի»:

Բարձրացված հիմնախնդրի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում: Ամբիոնի դասախոս տ.գ.թ. Ա. Քցցյանը իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում կայուն զարգացող տնտեսության հեռանկարը կապված է հասարակական մտածելակերպի փոփոխության և մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործման հետ. «Երբ մենք անվերջ օգնություն ենք ակնկալում մեր հարևան կամ դաշնակից երկրներից, մենք անտեսում ենք մեր ներքին տնտեսական ներուժը և խոչընդոտներ ստեղծում  ուժեղ երկիր դառնալու ճանապարհին»:

Սեմինարի հիմնական նյութերը պատրաստել էին ուսանողները, ինչն ապագա մասնագետների մեջ զարգացնում է հետազոտական և վերլուծական հմտություններ: Ուրախությամբ փաստենք, որ կառավարման մասնագիտության ուսանողները, քաջատեղյակ լինելով քաղաքական-տնտեսական վերջին իրադարձություններին, ժամանակին արձագանքեցին Իրանի զարգացման նոր հնարավորություններին և նկատեցին այն մեծ տնտեսական պոտենցիալը, որը թաքնված է հայ-իրանական հարաբերություններում:

Եվրասիա միջազգային համալսարանում գիտագործնական սեմինար-քննարկումներն արդեն բարի ավադույթ են դարձել և կազմում են ուսանողների առօրյայի կարևոր մաս: Հավելենք, որ այս սեմինար-քննարկումը նախաձեռնվել էր ուսանողական խորհրդի կողմից:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից