Մեկնարկում է «Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենամյա մրցույթը

«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին՝ նրանց հետազոտական աշխատանքները խրախուսելու նպատակով:

Կրթաթոշակին կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր ներգրավված են ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրերում և իրականացնում են հետազոտական աշխատանք ԵՄՀ-ի և/կամ գործընկեր ձեռնարկության կողմից առաջնահերթություն համարվող թեմաների շուրջ, ունեն նվազագույնը 3.5 միավոր ՄՈԳ:

Կրթաթոշակը կազմում է մեկ կամ երկու կիսամյակների ուսման վարձի 10-50%-ը՝ ուսանողի առաջադիմությունից, ներկայացված հետազոտական ծրագրից կախված։

Այն ուսանողները, որոնք բավարարում են նվազագույն պահանջներին և ցանկանում են մասնակցել մրցույթին պետք է ներկայացնեն մագիստրոսական թեզի հետազոտական պլանը՝ ԵՄՀ կողմից ներկայացվող ձևաչափին համապատասխան, ուղարկելով research.center@eiu.am հասցեին և լրացնեն հետազոտական նախագծի հայտը (https://forms.office.com/e/Vug4B4vvvA) մինչև 2026 թ. փետրվարի 15-ը:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2026 թ. մարտի 15-ը և կրթաթոշակը  կտրամադրվի 2025-2026 ուստարվա գարնանային և 2026-2027 ուստարվա աշնանային կիսամյակների համար։

Ընտրող հանձնաժողովը կգնահատի ներկայացված բոլոր հայտերը հետևյալ չափանիշների հիման վրա`

  • հետազոտության թեմայի արդիականությունը (4 միավոր)
  • հետազոտության արդյունքների գործնական կիրառելիությունը (4 միավոր)
  • ուսումնական գործընթացում հետազոտության արդյունքների կիրառելիությունը (3 միավոր)
  • հետազոտության մեթոդաբանության և մեթոդների հիմնավորվածությունը (3 միավոր)
  • ուսանողի առաջադիմությունը (4 միավոր)
  • հայտի պատրաստման որակը. շարադրման գրագիտությունը և հաջորդականությունը, հիմնավորվածությունը, ներկայացվող պահանջներին հայտի բովանդակային համապատասխանությունը (2 միավոր)

Ներբեռնել հայտի ձևաչափը:

Այն հայտերը, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին, չեն անցնի գնահատման փուլը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՄՀ հետազոտական կենտրոն:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից