ԵՄՀ-ն վերակնքեց հագործակցության պայմանագիրը Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի հետ

Քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացման, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով Եվրասիա միջազգային համալսարանը վերակնքեց հագործակցության պայմանագիրը Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի հետ:

Պայմանագրի  փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մասնագիտական կրթական հիմքերի ամրապնդմանը, միջազգային նորարար ծրագրերի ներդրմանը:

Պայմանագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ Պայմանագիրը  նախադեպ կհանդիսանա բազմակողմանի ձևաչափով համագործակցության խորացման, որի ուղղությամբ քայլերից մեկն է հանդիսանալու մասնագիտական ամբիոնի նախաձեռնությամբ դասընթացների կազմակերպումը։

«Այս պայմանագիրն արտացոլում է Եվրասիա միջազգային համալսարանի՝ Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի հետ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը, և մենք ակընկալում ենք, որ քոլեջը նույնպես ակտիվ կմիանա դրան համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում», – նշեց բուհի ռեկտորը։

Իր խոսքում քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ- «ուսումնական հաստատությունների համագործակցության ակտիվացումը և պատրաստակամությունը թույլ կտա հասնել կոնկրետ նախագծերի իրականացմանը»: Տնօրենը նույնպես բարձր  գնահատեց ԵՄՀ-ի հետ հաստատված կապը, նշելով, որ կողմերի համաձայնեցված համատեղ գործողությունների երկարատև ծրագիրը նախադրյալներ է ստեղծել կայուն գործընկերության։

Հանդիպման ավարտին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտորին տնօրեն Կառլեն Հայրապետյանը նվիրեց իր մակագրությամբ գիրք:

 

 

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից