Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ աշխատաժողով՝ Հայաստանի բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել բուհերի կուտակած փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել դժվարություններն ու մարտահրավերները, որոնք առաջացել են տարբեր միջազգային ծրագրերի իրականացման ընթացքում։

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը ներկայացրել է ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության ոլորտների միջազգայնացման ներդաշնակ զարգացման ծրագիրը (#HARMONY)։

Արդյունքների մասին խոսելիս նա նշել է, որ եռամյա ծրագրի արդյունքում մշակվել և վավերացվել է համալսարանի միջազգայնացման ռազմավարությունը, ընդունվել են կրեդիտների ամբողջական ճանաչման քաղաքականություն և ուսանողների հավաքագրման ռազմավարություն։

Եվրասիա միջազգային համալսարանը հանդիսացել է «Հարմոնիա» ծրագրի հայաստանյան գործընկերն ու իրականացնողը՝ համագործակցելով Իսպանիայի Սևիլիայի համալսարանի հետ։

ԵՄՀ կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը գործընկերներին է ներկայացրել նաև ԵՄՀ նոր մեկնարկած «Արևելյան հարևանության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության և միջազգայնացման» (SIN-NEC) նախագծի ընթացիկ արդյունքները։ Ծրագրի շրջանակում իրականացվում են միջազգայնացման ինքնագնահատման գործիքների և ռազմավարությունների մշակում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ։

Մասնակիցները կարևորել են նմանատիպ հանդիպումների կազմակերպումն ու բուհերի միջև փորձի փոխանակման հնարավորությունը՝ որպես բարձրագույն կրթության զարգացման և միջազգային համագործակցության արդյունավետ հարթակ։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից