Բլոկչեյն և ֆինանսական տեխնոլոգիաներ

Եվրասիա միջազգային համալսարանը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում մշակել է «Բլոկչեյն և ֆինանսական տեխնոլոգիաներ» մագիստրոսի կրթական ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ներառվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսական մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում, իսկ համալսարանը ստացել է համապատասխան կրթական ծրագրի լիցենզիա։

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Բլոկչեյն և ֆինանսական տեխնոլոգիաներ» մագիստրոսի կրթական ծրագրի 2025/26 ուսումնական տարվա ընդունելություն։

Ծրագրին կարող են դիմել ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, տեղեկատվական տեխնոլոգիաների (հարակից՝ կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա, մաթեմատիկա, ռադիոֆիզիկա և այլն), տնտեսագիտության, ֆինանսների և կառավարման ոլորտներում բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձիք։

Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են լինել նորարարական ֆինանսական համակարգերի ձևավորման առաջնագծում։ Ծրագիրը համադրում է տնտեսագիտության, բանկային գործի, տեղեկատվական և ֆինանսական տեխնոլոգիաների նորարարությունները՝ ստեղծելով եզակի կրթական միջավայր ապագայի մասնագետների համար։

Ուսանողները կստանան խորացված գիտելիքներ ֆինտեխի հիմունքների, կրիպտոշուկաների, ոլորտի արդի իրավական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև գործնականում կիրառելի հմտություններ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, կրիպտոգրաֆիայի և տեղեկատվական անվտանգության ոլորտներչում։ Ծրագրի մշակման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ինչպես բլոկչեյն նորարարություններին, կրիպտոարժույթների և ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) զարգացման գլոբալ միտումներին, այնպես էլ հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի և ֆինտեխ ոլորտի խնդիրներին և առաջնահերթություններին։

Ուսուցման կարևոր բաղադրիչ են պրակտիկ աշխատանքները և մագիստրոսական թեզը, որոնց միջոցով ուսանողները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները իրական միջավայրում և հանդես գալ որպես նորարար լուծումների հեղինակներ։

Ծրագիրը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական գործունեությունը շարոնակել բարձր տեխնոլոգիաները և ֆինասաբանկային ոլորտների խաչմերուկում։

Ծրագիրն ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ կամ համապատասխան նախագծի իրականացմամբ։ Նախագիծ իրականացնելու պարագայում ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ՝ 200,000 դրամի չափով։ Ծրագրի տևողությունը 1.5 տարի (1 տարի ծրագրով նախատեսված դասընթացներ և կես տարի պրակտիկա և թեզի կամ նախագծի իրականացում)։

Առաջարկվող մագիստրոսական ծրագիրը («061901․03․7 – Բլոկչեյն և ֆինանսական տեխնոլոգիաներ») ներռաված է այն ծրագրերի ցանկում որոնցից որևէ մեկով ուսուցմամբ ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

Դիմումները ընդունվում են ԵՄՀ ընդունող հանձնաժողովի կողմից՝ Երևան, Ազատության պողոտա 24/2, ԵՄՀ, 4-րդ հարկ՝ մինչև ս/թ օգոստոսի 27-ը։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից