Հոկտեմբերի 17-ին, ժամը 12-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի կունենա բաց դասախոսություն՝ «Դատախազի դերը քրեաիրավական և քրեադատավարական արդարադատության ոլորտում» թեմայով։
Խոսնակ՝ Սևադա Ադամյան
(ՀՀ Դատախազության Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ, 2-րդ դասի խորհրդական)
Վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան, 425 լսարան
Օրը՝ Հոկտեմբերի 17
Ժամը՝ 12:00
Բաց մի՛ թողեք իրավունքի ոլորտի փորձառու մասնագետի հետ գործնական քննարկմանն ու հարցուպատասխանին մասնակցելու հնարավորությունը։


