Ավատվեցին ԺԼԵԿ փորձագետների ներկայացմամբ աշխատաժողովի հանդիպումները

Ավարտվեց Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) և Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ կազմակերպած եռօրյա աշխատաժողովը, որն ուղղված էր մասնակիցների գործնական հմտությունների զարգացմանը:

Լսարանում բազմամշակութային և բազմալեզվական հմտությունների զարգացման վերաբերյալ ինտերակտիվ աշխատաժողովին մասնակցեցին Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և այլ կրթական հաստատություններում դասավանդող ավելի քան երեսուն մասնագետներ, կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակողներ, որոնց թվում էին նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

Առցանց հարթակում մասնակիցների հետ աշխատեցին Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանը և  Եվրոպայի խորհրդի  Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի  (ԺԼԵԿ) ծրագրերի փորձագետներ Քեթրին Կարե-Կառլինգերը (Լինց, Ավստրիա)  և Կատյա Շնիցերը (Մութցեն, Շվեյցարիա):

Նորարարական մեթոդաբանության շրջանակներում իրականացվող հանդիպումների ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին տարաբնույթ թեմաներ. մասնավորապես՝ Բազմալեզու կրթության խթանումը դպրոցի մակարդակում, կրթության մեջ մշակութային և լեզվական բազմազանության խնդիրները, լեզվի ուսուցումը դպրոցական աշխատաքների բարելավման նպատակով, դասավանդումը բազմամշակութային և բազմալեզու միջավայրում և այլն: Վերապատրաստումներն ուղեկցվեցին տեսաֆիլմերով, թիմային աշխատանքներով և քննարկումներով:

 

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից