«Բանբեր» պարբերականի 2020 թվականի 2-րդ համարի հոդվածները տպագրության երաշխավորվեցին Գիտական խորհուրդի կողմից

Ս.թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի առցանց նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Առցանց նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված մի շարք հարցերի: Մասնավորապես օրակարգային հարցերից էր թեզերի թեմաների ընտրության և պրակտիկաների թեմաների հետ կապակցման հարցը:  Հաշվի առնելով նախորդ տարվա դրական փորձը, Գիտխորհրդի որոշեց՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները մշակելիս  հիմք ընդունել  դրանց հետազոտական և գործնական ուղղվածությունը,  գործատուների կողմից ներկայացված թեմաները, իսկ շրջանավարտների համար, ըստ ամբիոնների, անցկացնել հետազոտական հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացներ՝ անհրաժեշտության դեպքում նաև ընդհանուր մեթոդական բնույթի:

Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը գիտխորհրդին հանդես եկավ գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ուղղված նոր առաջարկներով: Որոշվեց  նախապես հաստատված դրամաշնորհային հետազոտությունների ներկայացման ժամկետները երկարացնել 6-ից 8 ամսով։

Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ներկայացրեց Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի ընթացքը և հանձնաժողովի կողմից ընտրված մասնակից ուսանողների ցանկը:

Նիստի օրակարգային կետերից էր նաև  «Բանբեր» պարբերականի 2020 թվականի 2-րդ համարի հոդվածների տպագրության երաշխավորությունը, ինչը հաստատվեց Գիտական խորհդի կողմից:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը ամփոփեց 2020-2021 ուստարվա աշնանային կիսամյակի քննությունների արդյունքները, ընթացքի վերաբերյալ խոսեցին նաև մասնագիտական ամբիոնների վարիչները: Գիտխորհրդի անդամները քննարկեցին գործընթացին առնչվող խնդիրները, կայացրեցին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը կարևորեց օրակարգային հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը, որոնք իրենց հերթին միտված կլինեն համավարակի պայմաններում ուսումնառության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

 

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից