Բաց է EU-BRIDGE Pilot Academy-ի մասնակցության հայտերի ընդունումը

Ցանկանո՞ւմ ես զարգացնել եվրոպական նախագծերի մշակման և կառավարման հմտություններդ՝

● Միջազգային համագործակցություն,

● եվրոպական մասնագիտական ցանցեր,

● դրամաշնորհային հայտերի մշակում և նախագծերի կառավարում․ այս ամենը կարող է սկսվել մեկ հնարավորությունից։

Արդեն բաց է EU-BRIDGE Pilot Academy-ի մասնակցության հայտերի ընդունումը։

Եվրոպական միության Erasmus+ CBHE ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող EU-BRIDGE ծրագրի Pilot Academy-ն ինտենսիվ և գործնական վերապատրաստման ծրագիր է, որը հնարավորություն կտա ձեռք բերել եվրոպական կրթական, հետազոտական և դրամաշնորհային նախագծերի մշակման ու կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

💡 Ի՞նչ հնարավորություն կտա Ձեզ EU-BRIDGE Pilot Academy-ն.

📜 5 ECTS կրեդիտ

150 ժամ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածությամբ ծրագիր (հեռավար և առկա ձևաչափով հանդիպումներ 2 ամիս տևողությամբ)։

🛠️ Իրական նախագծային աշխատանքի փորձ

Թիմային աշխատանքով կմշակենք եվրոպական նախագծային հայտ՝ Capstone Simulation ձևաչափով։

🇪🇺 Եվրոպական ծրագրերի գործնական իմացություն

Կաշխատենք Erasmus+, Horizon Europe և եվրոպական այլ ծրագրերի տրամաբանության, մրցութային հայտերի, նախագծերի պլանավորման, բյուջետավորման, մշտադիտարկման և կառավարման գործիքների հետ։

⏰ Ճկուն ուսուցման ձևաչափ

Համակցված և առցանց դասընթացներ՝ ուսմանը կամ աշխատանքին զուգահեռ մասնակցելու հնարավորությամբ։

🆓 Մասնակցությունն ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

🌍 Միջազգային միջավայր և նոր մասնագիտական կապեր

Հնարավորություն՝ աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և ձևավորելու հետագա համագործակցային կապեր։

🎯 Ո՞վ կարող է դիմել

ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները, դասախոսները, գիտաշխատողները, միջին մասնագիտական հաստատությունների ներկայացուցիչները, բուհերի վարչական աշխատակիցները, ինչպես նաև ուսանողական կառույցների և երիտասարդական ՀԿ-ների ակտիվ ներկայացուցիչները։

💥 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՎ ՀԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՆԵՐԱՌՅԱԼ:

🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ tinyurl.com/Eu-Bridge-Pilot-Academy

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի կամ Երիտասարդության միջազգային ծրագրերի գործակալության տեսակետները։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։ Դրամաշնորհային համաձայնագիր № 101237920։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից