Ապագա իրավաբանների հետ իր փորձով կիսվեց դատախազ Սմբատ Մինասյանը

Այսօր՝ ս․թ․նոյեմբերի 5-ին, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս՝ «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթի ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ» թեմայով, որը վարեց Կոտայքի մարզի դատախազության Հրազդան քաղաքի ավագ դատախազ Սմբատ Մինասյանը։

Հանդիպման նպատակն էր ուսանողությանը ծանոթացնել գործնական աշխատանքի հմտություններին՝մասնավորապես դատախազի լիազորություններին և դատախազության ոլորտին առնչվող խնդիրներին։

Հանդիպման սկզբում դատախազ Մինասյանն անդրադարձավ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված նորմերին՝ մասնավորապես ՀՀ դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթներին, որոնցով կարգավորվում են վերջիններիս առանձնահատկությունները և շփումները դատախազության հետ, այնուհետև անդրադարձավ դատախազի լիազորություններին մինչդատական վարույթում և դատարանում։ Բանախոսը հանգամանալից բացատրեց նախաքննության փուլերը, հետաքննության գործողությունները, քայլերի հաջորդականությունը, անդրադարձավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ուսանողների հետ կիսվեց իր փորձով։

Բովանդակալից հանդիպումը ուղեկցվում էր ուսանողների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։

Իր հերթին, ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհակալություն հայտնեց դատախազ Սմբատ Մինասյանին բովանդակալից հանդիպման համար և խրախուսեց  ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով սեփական փորձով կիսվելը։

 

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

«Դատախազի դերը քրեադատավարական արդարադատության ոլորտում»․ ապագա իրավաբանների հագեցած հանդիպումը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ բովանդակալից և արդիական բաց դասախոսություն։ Մեզ հյուրընկալվել էր Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական

ԵՄՀ ուսանողները՝ միջբուհական բանավեճի մասնակիցներ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Վալերիա Գասպարյանը, Հերիքնազ Չլուդյանը, Մարինա Սահակյանը, Էլեն Շահբազյանը և Մարիաննա Վարդանյանը՝ մարզիչ, ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ, մասնակցեցին ՀՀ