Category: Exchange Program

Ուսանողական փոխանակման հնարավորություն Իտալիայում

Իտալիայի Università degli Studi di Milano համալսարանը հայտարարում է Erasmus+ ծրագրի շրջանակում իրավագիտության բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների փոխանակման հայտերի ընդունում 2026/2027 ուսումնական տարվա երկրորդ

«Ռազմավարական կառավարումը Վիլնիուսի պետական համալսարանի օրինակով». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՄՀ-ում

Այսօր՝ ս.թ. ապրիլի 9-ին, Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց դասախոսություն՝ «Strategic management: Case of VU EVAF strategy» թեմայով: Դասախոսությունը վարեց Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեն, որը ԵՄՀ–ում է Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում:

Էստոնիայի կրթական համակարգի և լավագույն փորձի բացահայտում

Ս․թ․ մարտի 24-ից մարտի 30-ը ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը գտնվում էր Էստոնիայում՝ Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ և INNOVE հիմնադրամի կողմից իրականացող «Էստոնիայի կրթական լավագույն փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը այցելեց Կրթության և հետազոտության նախարարություն, ինչպես նաև նախարարությանը կից տարբեր հիմնադրամներ։