ԵՄՀ ուսանողները կմեկնեն Իսպանիա և Լեհաստան. հայտնի են Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակակիրները

Ս․թ. հունվարի 15-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կրթաթոշակակիրների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները պարզաբանեցին իրենց հուզող մի շարք հարցեր:
Ավանդույթի համաձայն՝ ուսանողներին մեկնելուց առաջ բարի ճանապարհ մաղթեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա խորհուրդ տվեց 🔸օտարության մեջ խստորեն պահպանել համավարակից պաշտպանվելու անձնական բոլոր կանոնները, հարգել հյուրընկալող երկրի օրենքները, 🔸Ավելի շատ ուշադրություն դարձնել զանազան հմտություններ, հատկապես գործնական, ստեղծագործական, մասնագիտական և այլն ձեռք բերելուն, 🔸Հասկանալ տեղացի ուսանողների սովորելու բարձր մոտիվացվածության իմաստը, 🔸Ծանոթանալ հյուրընկալող երկրի մշակութային արժեքներին, բացահայտել տարբերություններ, նորը գրի առնել, շատ շրջագայել, 🔸Պատրաստ ունենալ մեր երկրի մասին սահիկաշար, 🔸աշխատել շփվել անգլախոս լեզվակիր
ուսանողների հետ և այլն:
 
Ոգևորված բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի քաջալերող խոսքերից՝ հանդիպման ավարտին, ուսանողները խոստացան ո՛չ միայն պահպանել բարձր առաջադիմությունը, այլև սեփական օրինակով լավագույն օրինակը դառնալ բուհի ուսանողների համար և վերադառնալ բացառապես հաղթանակած:
 
Նշենք, որ շարժունության ծրագրի շրջանակում ԵՄՀ վեց ուսանողի հնարավորություն է ընձեռվել գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակել Վարշավայի բնական գիտությունների համալսարանում (Լեհաստան) և Վալենսիայի համալսարանում (Իսպանիա):
 
ԵՄՀ ողջ թիմը ևս մեկ անգամ շնորհավորում է կրթաթոշակակիրներին, մաղթում է հաջողություն իր ուսումնատենչ ուսանողներին:
Մենք ուշիուշով կսպասենք նրանց ձեռքբերումներին և կկիսվենք հաջողություններով:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից