ԵՄՀ-ն հրատարակել է «Բանբեր» պարբերականի հերթական համարը

ԵՄՀ-ն հրատարակել է «Բանբեր» պարբերականի հերթական համարը:
«Բանբեր» պարբերականի հերթական համարում զետեղված են հետազոտություններ` իրավագիտության, փիլիսոփայության, տնտեսագիտության, լեզվաբանության և մանկավարժության ոլորտներին վերաբերող հոդվածների տեսքով:
 
Մասնավորապես, «Իրավագիտություն» խորագրում ներառվել են Ռաֆիկ Պետրոսյանի, Արմինե Չոբանյանի «Դպրոցական մեդիացիան որպես որակյալ կրթության հիմնաքար» խորագրով հոդվածը, Նունե Ջոմարդյանի «Սոցիալական արդարությունը որպես իրավաստեղծ գործընթացի որակական չափանիշ» հոդվածը,
 
«Քաղաքագիտություն» խորագրում ներառվել են Ռաֆիկ Ավետիսյանի «Բազմամշակութայնության քաղաքականության խնդիրները Եվրոպական միության անջատողական շարժումների ակտիվացման համատեքստում» հոդվածը:
 
«Փիլիսոփայություն» խորագրի ներքո զետեղված է Երանուհի Մանուկյանի «Կոռուպցիայի հիմնախնդրի սոցիալ-փիլիսոփայական վերլուծությունը» հոդվածը:
 
«Տնտեսագիտություն» խորագրում ներառված հետազոտություններ են՝ Անահիտ Մկրտչյանի, Գայանե Թովմասյանի «Ներքին զբոսաշրջության զարգացման հեռանկարները ՀՀ-ում» հոդվածը, Աշոտ Ոսկանյանի, Աննա Քարտաշյանի «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկի արտադրության և իրացման հիմնախնդիրների մասին» հոդվածը:
 
«Լեզվաբանություն և մանկավարժություն» խորագրի ներքո զետեղված հետազոտություններն են Լուիզա Գասպարյանի «Գեղարվեստական թարգմանության համարժեքության ներհայեցումները» հոդվածը, Էլյա Դավթյանի «Հանդուրժողականություն/ անհանդուրժողականություն արտահայտող քաղաքական առաջնորդների ելույթները պայմանավորված սեռով (անգլերենի, ֆրանսերենի և հայերենի համադրությամբ)» հոդվածը, Անուշ Մարտիրոսյանի «Եղանակավորման իմացաբանության ուսումնասիրության ընդհանուր մոտեցումների մասին» հոդվածը:
 
«Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա» խորագրում հրապարակված հետազոտություններն են Սոնա Հակոբյանի «Classroom Action Research» մոտեցումը որպես դասավանդողի շարունակական կրթությաբ արդյունավետության գործիք» հոդվածը, Իրինա Մխիթարյանի «Անգլերենի խոսքային հմտությունների զարգացման մեթոդները և դրանց արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ ավագ դպրոցներում» հոդվածը:
 
«Բանբեր» պարբերականի հերթական համարի էլեկտրոնային տարբերակը նույնպես հասանելի է ԵՄՀ պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղմամբ՝ https://eiu.am/wp…/uploads/2021/08/banber-2021-01.pdf
 
Հիշեցնենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի Բանբեր պարբերականն ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի (#ԲՈԿ) համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում
 

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից