Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ…

Հարգարժա՛ն ուսուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ Ձեր մասնագիտական տոնի առթիվ։ Եղեք առողջ, նորարար, բարեփոխումներով միշտ վառ պահեք Ձեր սաների հայրենասիրական ոգևորության կրակը․ մեր այս հիասքանչ երկրի ապագան նրանց ձեռքերում է։ Ձեզ բաժին է հասել ամենաբարդ, սովորողի ուսուցման և անթերի դաստիարակության գործը։ Դրանով է պայմանավորված Ձեր անփոխարինելի դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում։ Մեր վաղվա օրը պայմանավորված է Ձեր այսօրվա նպատակային և արդյունավետ աշխատանքով։

Անշուշտ, դժվարին ժամանակներում ենք ապրում․ պատերազմի և համավարակի հետևանքները, հասարակական հաճախ անհասկանալի փոփոխությունները և ցնցումները, սոցիալ-քաղաքական ու տենտեսական ոչ ամենուրեք և ոչ միշտ տեղին ընթացող բարեփոխումները և հատկապես՝ իներցիոն մնացորդային երևույթները դրական նախադրյալներ չեն ստեղծում Ձեր ստեղծագործ աշխատանքի համար։

Բարեբախտաբար, վերջին մեկ տարվա ընթացքում կատարված տեղաշարժերը հուսադրող են, որոշակի դրական երաշխիքներ են ստեղծվել հանրակրթության ոլորտի բարեփոխումների համար։ Համոզված եմ, որ հասարակության բարոյական նկարագիրը պայմանավորված է նախ և առաջ ուսուցչի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով։ Հասարակության մեջ ամենակարևոր դերակատարություն ունեցող անդամը Դուք եք և դրվատանքի խոսքերից զատ հարիր է, որ Դուք համարժեքորեն Ձեր կատարած և որակավորված աշխատանքի դիմաց ֆինանսական փոխհատուցում ստանաք։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում խաղաղ ու ստեղծագործական աշխատանք։

Հարգանքներով՝

ԵՄՀ ռեկտոր, Եվրասիա վարժարանի հիմնադիր,

աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից