Հանդիպում կրթության ապագա փորձագետների հետ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում իրականացվում է «Ուսանող-փորձագետների» պատրաստման դասընթաց։ Դասընթացի ընթացքում վերապատրաստվող ուսանողները հյուրընկալվեցին Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների կողմից։

Հանդիպման ընթացքում ուսանողները Որակի ապահովման ներքին համակարգերի, ինչպես նաև արտաքին գնահատման գործընթացների վերաբերյալ տարաբնույթ հարցեր ուղղեցին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանին՝ ծանոթանալով ԵՄՀ կուտակած փորձին, ինչպես նաև Որակի ապահովման համակարգի ներդրման ընթացքում ծառացած հիմնական մարտահրավերներին։ Հանդիպման ընթացքում Արևիկ Օհանյանը ներկայացրեց նաև կենտրոնի կառուցվածքը, գործառույթները՝ ընդգծելով Ուսանողական խորհրդին կից գործող ուսանողներից բաղկացած նորաստեղծ Որակի հանձնաժողովի, ինչպես նաև Որակի ամբիոնային դասախոս-գործակալների դերը։

Մատնանշելով ԵՄՀ Որակի ապահովման քաղաքականությունը՝ Ա Օհանյանը ընդգծեց, որ կենտրոնի հիմնական խնդիրներից է բուհում Որակի ապահովման մշակույթի արմատավորումը, որն անհնար է իրականացնել առանց որակի ապահովման գործընթացներում պահանջատեր և ակտիվ ուասանողների ներգրավվածության։

Վերապատրաստվող ուսանողներն աչքի ընկան կրթության ոլորտի հիմնական խնդիրների իմացությամբ, որի վառ ապացույցը վերջիններիս կողմից ուղղված հարցերն էին և ծավալած քննարկումը։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից