Եվրասիան համագործակցության նոր հարթակում

Վարշավայի տնտեսագիտության համալսարանի ( Szkoła Główna Handlowa w Warszawie) Միջազգային կենտրոնը սեպտեմբերի 19-23  նախաձեռնել էր «Կադրերի պատրաստման միջազգային շաբաթ» խորագրով սեմինար-քննարկում, որին հրավիրված էին  ԵՄ Erasmus + ծրագրի համագործակից 17 համալսարանների  ներկայացուցիչներ: Հրավիրյալների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունից  ներկայացուցիչ՝ Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր տնտ.գիտ. թեկն. Հովհաննես  Հարությունյանը: Այս յուրահատուկ միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Վարշավայի Տնտեսագիտության համալսարանի Համաշխարհային տնտեսության կոլեգիայի դեկան պրոֆեսոր Մարզեննա Վերեսսան, ինչպես նաև Ընդունելության և կրթական աջակցության գրասենյակի, Կրթական զարգացման կենտրոնի, Նախագծերի զարգացման գրասենյակի ներկայացուցիչները: Նրանք իրենց զեկույցներում խորությամբ ներկայացրեցին հյուրերին իրենց համալսարանի հետազոտական և կրթական  գործունեությունը, ինչպես նաև իրազեկեցին, որ բուհը, ցանկացած պահի,  պատրաստ է տրամադրել լեհ ու օտարերկրյա ուսանողներին և վարչական անձնակազմին կազմակերպչական աջակցության վերաբերյալ տեղեկատվություն:

 Միջազգային կենտրոնը կազմակերպել էր նաև համալսարանների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևերի հանրային քննարկումներ, որոնք վարեցին Միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր պրոֆ. Յասեկ Պրոկոպը և Ուսումնական
աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆ.Կրզիստով Կոզլովսկին: Մասնակիցները նաև ունեցան հնարավորություն լսելու պրոֆեսոր Պյոտր Պլոզայզսկու դասախոսությունը, որը նվիրված էր Կրթության կառավարման ոլորտին վերաբերող մարտահրավերներին:

Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը, օգտվելով միջազգային միջբուհական համագործակցության զարգացման համար ստեղծված այս բարենպաստ հարթակի հնարավորություններից,  նպատակային հանդիպումներ ունեցավ հյուրընկալող բուհի ներկայա
ցուցիչների հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարեց հրավիրյալ բուհերի մասնակիցների հետ, որոնք, անկասկած, նոր հեռանկարներ կբացեն Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային համագործակցության առավել ընդլայնման համար: Դրա անհրաժեշտությունը զգացվում է, որովհետև յուրաքանչյուր կիսամյակում Լեհաստանի բուհերում փոխանակման ծրագրերով Եվրասիա միջազգային համալսարանից ուսումը շարունակում են ավելի շատ ուսանողներ:

Պրոռեկտորի համար օգտակար է եղել նաև եվրոպական այդ առաջադեմ համալսարանի ուսումնագիտական կառուցվածքի և ուսումնական գործընթացների կառավարման համակարգի առանձնահատկությունների ուսումնասիրությունը:

Ի հավելումն պաշտոնական մասի Վարշավայի Տնտեսագիտության համալսարանի Միջազգային կենտրոնը անցկացրել էր հետաքրքիր դասընթաց՝նվիրված Լեհաստանի պատմությանը և մշակույթին, ինչպես նաև հյուրերի համար կազմակերպել այցելություն Վարշավայի և Կրակովի պատմամշակութային վայրեր:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից