ՀՀ փաստաբանների պալատ են այցելել «Եվրասիա» ավագ դպրոցի աշակերտները

Կարևորելով փաստաբանական ինստիտուտի դերը և նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» ենթահոսքի աշակերտները «Արդարադատության համակարգը Հայաստանի Հանրապետությունում» առարկայի շրջանակներում ճանաչողական այցով հյուրընկալվել էին ՀՀ փաստաբանների պալատում:

Աշակերտներին ողջունել և հյուրընկալել են Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանը, ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը և այլք։

Աշակերտների հետ զրույցում Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է փաստաբանի դերն արդարադատության համակարգում, փաստաբանի գործառույթները և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել այցելուներին հետաքրքրող հարցերին:

Ճանաչողական այցի շրջանակներում Լուսինե Սարգսյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային ընթացքին, փաստաբանների պալատի գործառույթներին ու կառուցվածքին:

Այնուհետև աշակերտներն այցելել են Փաստաբանական ակադեմիա:

Նրանց ողջունել և հյուրընկալել են Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանը:

Փաստաբանական ակադեմիայի ռեկտորն աշակերտներին ներկայացրել է Փաստաբանական ակադեմիայի դերն ու կարևորությունը, փաստաբան դառնալու ընթացակարգը և պայմանները, ապա հաջողություն մաղթել փաստաբան դառնալու ցանկություն ունեցող ապագա իրավաբաններին:

Աշակերտները ճանաչողական այցն ամփոփել են Հանրային պաշտպանի գրասենյակում:

Այստեղ նրանց ողջունել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը: Նա ներկայացրել է հանրային պաշտպանների կարևորությունը և անմիջականորեն ծանոթացրել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին:

Հանդիպման ավարտին աշակերտները կիսվել են տպավորություններով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար:

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

«Դատախազի դերը քրեադատավարական արդարադատության ոլորտում»․ ապագա իրավաբանների հագեցած հանդիպումը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ բովանդակալից և արդիական բաց դասախոսություն։ Մեզ հյուրընկալվել էր Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական

ԵՄՀ ուսանողները՝ միջբուհական բանավեճի մասնակիցներ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Վալերիա Գասպարյանը, Հերիքնազ Չլուդյանը, Մարինա Սահակյանը, Էլեն Շահբազյանը և Մարիաննա Վարդանյանը՝ մարզիչ, ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ, մասնակցեցին ՀՀ