Քրեակատարողական ծառայության և ԵՄՀ միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և «Եվրասիա միջազգային համալսարան» ՍՊԸ միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Համագործակցության հուշագիրը կնքվեց՝ հիմք ընդունելով մասնավորապես Ծառայության պատրաստակամությունը ամրապնդելու համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողների ստացած գիտելիքները գործնական մակարդակում և համալսարանի որդեգրած քաղաքականությունը իրավագիտության ոլորտում գիտություն-պրակտիկա փոխգործակցությամբ պատրաստելու անհրաժեշտ տեսական, գործնական գիտելիքներ ու հմտություններ ունեցող իրավաբաններ։

Հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել՝ կիրառելով իրենց հնարավորությունները, միջոցները և փորձը։

Համագործակցության շրջանակներում նախատեսված է իրականացնել համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողների գործնական հմտությունների ձևավորումը «ՀՀ քրեակատարողական իրավունք» ուսումնական առարկայի ուսումնառության ընթացքում, որի ժամանակ կողմերի համատեղ ջանքերով կազմակերպվելու են ուսանողների այցեր ՀՀ ԱՆ ՔԿԾ ներքո գործող համապատասխան ստորաբաժանում կամ քրեակատարողական հիմնարկ, ուսանողների մասնակցությամբ թեմատիկ տարբեր բովանդակության գործնական քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, կոնֆերանսներ ՀՀ ներպետական իրավական համակարգի և միջազգային խնդիրների վերաբերյալ։

Հավելենք, որ «Եվրասիա» միջազգային համալսարանում ներկայում սովորում է երկու դատապարտյալ։

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

«Դատախազի դերը քրեադատավարական արդարադատության ոլորտում»․ ապագա իրավաբանների հագեցած հանդիպումը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ բովանդակալից և արդիական բաց դասախոսություն։ Մեզ հյուրընկալվել էր Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական

ԵՄՀ ուսանողները՝ միջբուհական բանավեճի մասնակիցներ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Վալերիա Գասպարյանը, Հերիքնազ Չլուդյանը, Մարինա Սահակյանը, Էլեն Շահբազյանը և Մարիաննա Վարդանյանը՝ մարզիչ, ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ, մասնակցեցին ՀՀ