Միասին՝ ավելի լայն համագործակցության համար․ EIU, DAAD & Erasmus+

Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մասնակցեց DAAD Information Session & 1:1 Counselling հանդիպմանը՝ «Germany as a Partner for Study, Research and Cooperation» խորագրով։

Հանդիպման ընթացքում DAAD տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սիլվիա Շմիդը ներկայացրեց ուսանողների, հետազոտողների և բուհերի համար նախատեսված DAAD-ի ֆինանսավորման հնարավորությունները՝ ընդգծելով Գերմանիայի հետ ուսումնառության, հետազոտության և ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման ուղիները։

Իր հերթին, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ներկայացրեց Էրազմուս+ հնարավորությունները՝ մասնավորապես Cooperation Partnerships և Alliances for Innovation ծրագրերը՝ որպես միջազգային համագործակցությունը շարժունությունից դեպի երկարաժամկետ և բովանդակային գործընկերություն ընդլայնելու գործիքներ։

Cooperation Partnerships — համատեղ նախագծերի, նորարարական մոտեցումների, թվային և կանաչ փոխակերպման, ներառականության, ձեռնարկատիրության և աշխատաշուկայի հետ կապերի զարգացման համար։

Alliances for Innovation — կրթության, հետազոտության և բիզնեսի միջև համագործակցությունը խորացնելու, նորարարությունը խթանելու և աշխատաշուկայի փոփոխվող կարիքներին համապատասխան հմտություններ զարգացնելու համար։

Շնորհակալություն DAAD Regional Office Tbilisi-ին հանդիպման կազմակերպման և Հայաստանի բուհերի ներկայացուցիչների համար համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկման արժեքավոր հարթակ ստեղծելու համար։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից