Նոր հնարավորություն ԵՄՀ ֆարմացիայի ամբիոնի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։Համագործակցության հուշագրի շրջանակում 2026–2027 ուսումնական տարվանից Ֆարմացիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կունենան դառնալու Հիմնադրամի անվանական կրթաթոշակի շահառուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթաթոշակի տրամադրման կարգն ու ժամկետները, ինչպես նաև համագործակցության հետագա քայլերը՝ ուղղված ուսանողների մասնագիտական զարգացմանն ու գործնական հնարավորությունների ընդլայնմանը։

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից