«Մտավոր սեփականության իրավունք». ամառային դպրոց դպրոցականների համար

Քո ստեղծագործ գաղափարը կարող է դառնալ քո ամենամեծ արժեքը։

Գիտե՞ս ինչպես այն պաշտպանել։

🎓 «Մտավոր սեփականության իրավունք» ամառային դպրոց

Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է 14–16 տարեկան դպրոցականներին մասնակցելու յուրահատուկ ամառային ծրագրի, որտեղ գիտելիքը և գաղափարները վերածվում են պաշտպանված իրավունքի։

📚 Ծրագրի ընթացքում կիմանաս՝

🔹 Ինչպե՞ս պաշտպանել սեփական գաղափարներն ու ստեղծագործությունները։

🔹 Ի՞նչ է հեղինակային իրավունքը և ինչու է այն կարևոր։

🔹 Ինչպե՞ս են գրանցվում ապրանքային նշանները։

🔹 Ի՞նչ է արտոնագիրը և ինչպես են պաշտպանվում գյուտերն ու արդյունաբերական դիզայնները։

🔹 Ինչպե՞ս անվտանգ ներկայացնել և պաշտպանել աշխատանքդ համացանցում։

🔹 Ինչպե՞ս չխախտել ուրիշների մտավոր սեփականության իրավունքները։

✨ Քեզ սպասում են ոչ միայն դասախոսություններ, այլ նաև՝

⚖️ Դատախաղեր և ինտերակտիվ բանավեճեր

🧩 Իրական դեպքերի (Case Study) վերլուծություններ

🤝 Թիմային նախագծեր

🎯 Գործնական առաջադրանքներ և հետաքրքիր քննարկումներ

🏆 Ծրագրի ավարտին կտրամատրվի վկայական

📅 Ժամկետ՝ օգոստոսի 3-8, 6 օր, 13:00-16:00

⏰ Տևողությունը՝ յուրաքանչյուր դաս 3 ժամ

💳 Մասնակցության վճարը՝ 32,000 ՀՀ դրամ

📍Վայր՝ Եվրասիա միջազգային համալսարան

👨‍🏫Դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) ակադեմիայի կողմից հավաստագրված դասընթացավարներ՝ Լիա Թևոսյանը և Մերի Շահբազյանը։

📞Հարցերի համար՝ 098 97 04 73

🌟 Սովորի՛ր պաշտպանել այն, ինչ ստեղծում ես։ Քո գաղափարը կարող է փոխել աշխարհը, իսկ մենք կսովորեցնենք, թե ինչպես այն դարձնել քոնը։

📩 Տեղերը սահմանափակ են։ Գրանցվիր այսօր և սկսիր քո նորարարական ճանապարհորդությունը Եվրասիա միջազգային համալսարանում։

Գրանցման հղումը՝ https://forms.office.com/e/yzHSg2iFMU

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից