ԵՄՀ ներկայացուցիչները Սևիլիայում մասնակցեցին միջազգային փորձի փոխանակման ծրագրին

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Իսպանիայի Սևիլիայի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթին, որը համախմբել էր տարբեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և միջազգայնացման գործընթացների զարգացման նպատակով։

Եվրասիա միջազգային համալսարանից ծրագրին մասնակցեցին PR և մարքեթինգի մասնագետ Ինեսսա Մայիլյանը և ֆինանսական բաժնի աշխատակից Մարինե Նալթակյանը։

Միջազգային շաբաթվա շրջանակում մասնակիցները ծանոթացան Սևիլիայի համալսարանի միջազգային գործունեության առաջնահերթություններին, ակադեմիական և վարչական շարժունության ծրագրերին, ինչպես նաև կրթության և կառավարման ոլորտներում կիրառվող ժամանակակից մոտեցումներին։ Հանդիպումների և մասնագիտական քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց համալսարանների միջազգայնացման ռազմավարություններին, միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին։

Ծրագիրը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու հյուրընկալող համալսարանի փորձին, լավագույն գործելակերպերին և հաստատելու նոր մասնագիտական կապեր միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով հետագա համագործակցության ու փորձի փոխանակման զարգացմանը։

 

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից