«Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ»

Օրերս American University of Armenia-ում կազմակերպվել էր «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով, որին մասնակցեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողները՝ Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստիանկինայի ղեկավարությամբ։
Սկզբում մեր ուսանողները մասնակցեցին պանելային քննարկմանը՝ «Մարդու իրավունքներ և նոր տեխնոլոգիաներ» թեմայով, որի շրջանակներում քննարկվեցին իրավաբանների ապագա սերնդի հեռանկարները արհեստական բանականության և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում՝ անդրադառնալով տարբեր ասպեկտների, որոնք ունեն կարևոր ազդեցություն արդի շրջանում։
Պանելային քննարկումը մոդերացրին 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մարինե Կարապետյանը և Մարիամ Սարգսյանը, իսկ առաջին կուրսի ուսանողներ Սուրեն Հայրապետյանը, Անի Խաչատրյանը և Անուշ Բաղդասարյանը ակտիվորեն մասնակցություն ունեցան քննարկմանը։ Մարինե Կարապետյանը նաև ներկայացրեց «Արհեստական բանականության կողմից մարդու իրավունքների խախտման ռիսկը մեղմելու տարբերակներ՝ առավելագույնի հասցնելով հանրային բարիքը խթանելու ներուժը» թեմայի վերաբերյալ իր հետազոտությունները։
Դոկտոր Աննա Խվորոստիանկինան նույնպես մասնակցեց պանելային քննարկման, որը վերաբերում էր մարդու իրավունքների եւ արդարադատության առաջխաղացմանը, իսկ երկրորդ օրը նա հանդես եկավ իր հետազոտությամբ, որը նվիրված էր մասնագետների նոր սերնդին իրավագիտության եւ մարդու իրավունքների ուսուցման նորարարական մոտեցումներին։
Միջոցառման ավարտին մեր ուսանողները կազմակերպիչներից արժանացան նաև մասնակցության վկայականների:

«JoPScip» ծրագրի ամփոփիչ համաժողովը ԵՊՀ-ում. համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արդյունքներն ու հեռանկարները

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

Պատմություն, արվեստ և ոգեշնչում. Եվրասիա միջազգային համալսարանի դիզայներները Բջնիում

ԵՄՀ «Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները մանկավարժական գիտությունների թեկնածու Գագիկ Ավետիսյանի և դոցենտ Արգիշտի Խաչատրյանի ղեկավարությամբ հագեցած ու ստեղծագործական պլենեռային պրակտիկա են անցկացրել Հայաստանի պատմամշակութային գոհարներից